Ապրիլի 4-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ 2018 թվականի ապրիլի 4-ին, ժամը 12։00-ին «Հենարան» մամուլի ակումբում (հասցեն՝ Երեւան, Խանջյան 13, հեռ.՝ 54-23-13) տեղի կունենա ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի ասուլիսը։

Թեման՝ «Մանրածախ առևտրի համակենտրոնացման միտումները ՀՀ-ում»։

Ամբողջական վերլուծությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

***

Ապրիլի  4–ին՝  ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կյուրընկալվի ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
ԹԵՄԱ՝  քառօրյա պատերազմից երկու տարի անց. դասեր. հետեւանքներ:
***
Ապրիլի  4–ին՝  ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կյուրընկալվի
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
ԹԵՄԱ ՝  «Մանրածախ առևտրի մենաշնորհացման  միտումները ՀՀ-ում» վերջին հետազոտությունների արդյունքները. ռիսկերն ու միտումները:

***

Վաղը՝ ապրիլի 4-ին, ժամը 11։30-ին ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նիստերի դահլիճում (հասցե՝ Մ. Մկրտչյան 5) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ Բիզնես Արմենիայի աջակցությամբՀայոց արքաների, թագուհիների և այլ պատմական թեմաներով հուշանվերներինոր մեկնարկած արտադրության և արտահանմանծրագրի մասին։ Ծրագրի գաղափարը ՀՀ վարչապետ, Բիզնես Արմենիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանինն է։

Բանախոսներ.

  1. Արմեն Ավակ Ավակյան – Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն
  2. Հայկ Միրզոյան – Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության խմբի ղեկավար
  3. Արսեն Մելիքսեթյան – «47 դիզայն» ընկերության հիմնադիր տնօրեն

***

Ապրիլի 4-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: ԹԵՄԱ՝ Բուրգեր Քինգ սրաճարանում տեղի ունեցած միջադեպը՝ սպառողների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրների համատեքստում:




Լրահոս