Կառլեն և Սառա Եսայանների կենսագրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՍԱՅԱՆ ԿԱՌԼԵՆ ԼԱԶԱՐԻ ՀՀ վաստակավոր բժիշկ

Ծնվել է 1933թ. դեկտեմբերի 21-ին ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ`

2004-2014թթ. “Դավիթ Անհաղթ” ԲԿ-ի ՓԲԸ-ի նախագահ

2003-2004թթ. “Դավիթ Անհաղթ” ԲԿ տնօրենի փորձագիտական գծով տեղակալ

1977-2003թթ. Երևանի 8-րդ բուժմիավորման գլխավոր բժշկի փորձագիտական գծով տեղակալ

1964-1976թթ. Հայաստանի Հանրապետության արհմիության կոմիտեի պատասխանատու քարտուղար 1962-1979թթ. Բուժաշխատողների արհմիության կոմիտեի նախագահ

1961-1964թթ. Երևանի պետական բժշկական ինստիտուտի արհմիության կոմիտեի նախագահ 1958թ. փետրվար-օգոստոս Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի դպրոցի ուսուցիչ

1953-1954թթ. Թալիշ գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ 1954-1957թթ. ծառայել է Սովետական բանակում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ`

1958-1964թթ. Երևանի բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ

1951-1953թթ. Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ

Այլ գործունեության 2006թ.-ից՝ Ռուսաստանի բնական գիտությունների (հայկական մասնաճյուղի) անդամ:

2006թ.-ից՝ Եվրոպայի բնական գիտությունների իսկական անդամ:

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ`

• 2006թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ վաստակավոր բժշկի կոչում

• 2010թ. ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է “Երախտագիտության մեդալով”

ԱՅԼ ՊԱՐԳԵՎՆԵՐ`

• 2007թ. պարգևատրվել է մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով:

• 2007թ. Եվրոպայի ակադեմիայի կողմից պարգևատրվել է Պաուլ Էռլիխի արծաթյա մեդալով:

• 2010թ. Երկրապահ կամավորների միության կողմից պարգևատրվել է հուշամեդալով:

• 2011թ. “Փառապանծ մարտիկ” հայրենասիրական միություն ՀԿ-ի կողմից պարգևատրվել է “Փառապանծ մարտիկ” մեդալով:

• 2011թ. Երկրապահ Կամավորականնների Հայրենասիրական Միություն ՀԿ-ի կողմից պարգևատրվել է “5-րդ բրիգադ” մեդալով:

• 2012 թ. Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության կողմից պարգևատրվել է “5-րդ բրիգադ 20 տարի” հոբելյանական մեդալով:

• 2013թ. ՀՀ առողջապահության նախարարի կողմից պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարի հուշամեդալով:

• 2013թ. Երևանի քաղաքապետի կողմից պարգևատրվել է “Երևան քաղաքի պատվավոր բժիշկ” հուշամեդալով:

• 2013թ. պարգևատրվել է Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի Մանթաշևի անվան ոսկյա շքանշանով:

Պարգևատրվել է նաև Մյասնիկյանի, Սպանդարյանի գործադիր կոմիտեների, Առողջապահության նախարարության և Բուժաշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի համատեղ պատվոգրով, ՀԱՄԽ-ի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ առողջապահության նախարարության, Արցախի ազատամարտիկների միության նախագահի պատվոգրերով: Շնորհակալական նամակներ է ստացել ՀՀ կառավորության աշխատակազմի, ՀՀ առողջապահության նախարարության, ԼՂՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի կողմից: Կառլեն Եսայանի վախճանից հետո, “Դավիթ Անհաղթ” բժշկական կենտրոն ՓԲԸ կոլեկտիվը` միաձայն որոշմամբ, դիմել է Երևանի քաղաքապետարանին և Երևան քաղաքի ավագանուն պոլիկլինիկան Կառլեն Եսայանի անվամբ անվանակոչելու խնդրանքով: 24.06.2014թ. որոշմամբ, “Դավիթ Անհաղթ” բժշկական կենտրոն” ՓԲԸ-ն անվանակոչվել է Կառլեն Եսայանի անունով և ներկայումս գործում է որպես “Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա”:

ԵՍԱՅԱՆ ՍԱՌԱ ՄԱՆԹԱՇԻ ՀՀ վաստակավոր բժիշկ Երևանի պատվավոր քաղաքացի

Ծնվել է 1946թ.-ին ԼՂԻՄ Մարտակերտ ավանում

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ`

2006թ.-ից “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ, բժիշկ-ռևմատոլոգ

1973-2006թթ. 1971-1973թթ. Թիվ 14 պոլիկլինիկա, բժիշկ-ռևմատոլոգ Թիվ 2 բուժմիավորման պոլիկլինիկա, թերապևտ 1970-1971թթ. Թիվ 1 կլինիկական հիվանդանոց, ինտերնատուրա

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ`

1964-1970թթ. Երևանի բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ

ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ​`

Տիրապետում է արևելյան բուժման (չինական և կորեական) մասնագիտություններին: Խորհրդային միության առողջապահության գերազանցիկ է, բարձր կարգի մասնագետ: 1978-1984թթ. մասնակցել է Մոսկվայում, Վիլնյուսում կայացած ռևամոտոլոգների միջազգային համագումարներին՝ որպես պատգամավոր: 2010թ-ից հանդիսանում է Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:

ՊԱՐԳԵՎՆԵՐ`

Պետական պարգևներ

• 24.05.2010թ. ՀՀ Նախագահի ՆՀ 108-Ա հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում:

• 15.07.2016թ. ՀՀ Նախագահի ՆՀ-509-Ա հրամանագրով պարգևատրվել է երախտագիտության մեդալով:

• 2015թ. դեկտեմբերի 16-ին ԼՂՀ Նախագահի կողմից պարգևատրվել է “Վաչագան Բարեպաշտ մեդալով”:

• 2016 թ. Երևանի քաղաքապետի որոշմամբ շնորհվել “Երևանի պատվավոր քաղաքացի”կոչումը:

• 2016թ. Էջմիածին քաղաքի ավագանու որոշմամբ շնորհվել է “Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի”կոչումը:

• 2017թ. օգոստոսի 11-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարտակերտի քաղաքային համայնքի ավագանու որոմամբ՝ շնորհվել է Մարտակերտի քաղաքային համայնքի պատվավոր քաղաքացու կոչում:

• 2017թ. օգոստոսի 27-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մեծշենի համայնքի ավագանու որոշմամբ՝ շնորհվել է Մեծշենի համայնքի պատվավոր քաղաքացու կոչում:

Այլ պարգևներ

• 2010թ. ՀՀ Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի կողմից պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով:

• 2010թ. Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության կողմից պարգևատրվել է պատվոգրով:

• 2011թ. “Փառապանծ մարտիկ” հայրենասիրական միության հասարակական կազմակերպության կողմից պարգևատրվել է “Փառապանծ մարտիկ” մեդալով:

• 2012թ.-ին Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների Միության կողմից պարգևատրվել է “5-րդ բրիգադ 20 տարի” հոբելյանական մեդալով”:

• 2014 թվականին ՀՀ մշակույթի նախարարության կողմից ստացել է Ոսկե մեդալ:

• 2015 թվականին ստացել է ՊՆ “Մարշալ Բաղրամյան” մեդալը:

• 2015 թվականին պարգևատրվել է Երևան քաղաքի քաղաքապետի Ոսկե մեդալով:

• 2015 թվականին պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարության հուշամեդալով:

• 2015 թվականին Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության կողմից պարգևատրվել է “Հայաստանի Երկրապահ” հուշամեդալով:

• 2015 թվականին Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության կողմից պարգևատրվել է “Երկրապահների մայր” հուշամեդալով:

• 2016 թվականին ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերան “Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի” կողմից պարգևատրվել է “Հայրենիքի պաշտպանության համար ասպետաց Մեծն Տիգրան” շքանշանով:

• 2016 թվականին ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերան “Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի” կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ հայրենիքին և առողջապահությանը մատուցած ծառայությունների համար:

• “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ ՓԲԸ-ի կողմից ստացել է “Լավագույն բժիշկ” պատվոգիր:

• 2016թ. “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ ՓԲԸ կողմից ստացել է պատվոգիր “Առողջապահության համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության ու աշխատանքային գնահատելի հաջողությունների համար”:

• 2017թ. Կառլեն և Սառա Եսայանները Համազգային վստահության խոհրդի կողմից պարգևատրվել են “Համազգային վստահություն Պատվո շքանշանով”՝ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում լայնածավալ բարեգործական գործունեություն իրականացնելու համար:

• 2017թ.-ին Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների Միության կողմից պարգևատրվել է “5-րդ բրիգադ 25 տարի” հոբելյանական մեդալով”:




Լրահոս