Կառլեն և Սառա Եսայանների ընտանիքի բարեգործական ծրագրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանները Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղում իրականացրել են լայնածավալ բարեգործական գործունեություն, մասնավորապես. Հայաստանի Հանրապետություն

• Եսայանների հովանավորությամբ Արագածոտնի մարզում Տառ-քարերի մոտ տեղադրվել են Խաչատուր Աբովյանի, Մովսես Խորենացու, Վռամշապուհ թագավորի և Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Լուսավորչի արձանները:

• 2013թ. Կառլեն և Սառա Եսայանների աջակցությամբ Երևանում Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցի բակում տեղադրվել է ՀՀ նախկին վարչապետի բրոնզաձույլ կիսանդրին:

• Կառլեն և Սառա Եսայանները առաջին նվիրատուներն են, ովքեր զգալի ավանդ են ներդրել հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի Երևանում կառուցվող տուն-թանգարանի հիմնադրամին:

• Երևանում կառուցվել է Ֆ.Նանսենի թանգարանի շենքը (ամբողջությամբ կահավորվել է), որտեղ տեղադրվել է նաև Նանսենի հսկա արձանը: Կողքին կառուցվել է Սբ. Աստվածածին եկեղեցին` իր երիցատնով (ամբողջությամբ կահավորվել են), սրբաքանդակ արձաններով, Գրիգոր Լուսավորչի, Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված հուշարձան-կոթողը, զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարը, 1988թ. ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարը, Վարդան Մամիկոնյանի արձանը, Արցախը խորհրդանշող “Պապիկ-տատիկի” արձանը, Մեսրոպ Մաշտոցի և Հակոբ Մեղապարտի քանդակերով Գրքի հուշարձանը, Լրագրողի բրոնզե արձանը, որը խորհրդանշում է անվախ, անկաշառ ու հայրենիքին նվիրյալի կերպարը և մարմնավորում է ազատ խոսքի կրողների իրական պատմությունը` սկսած 1980թ.-ի հայտնի իրադարձություններից, հայ ազգի բարեկամ Ջորջ Գորդոն Բայրոնի արձանը, “Նանսենի անձնագրի” հուշարձանը և բազում այլ խաչքարեր և սրբաքանդակներ:

• 2014 թվականին Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եղեկեցում Կառլեն և Սառա Եսայանների կողմից տեղադրվել է խաչքար:

• 2015 թվականին Սուրբ Զորավոր եկեղեցու բակում տեղադրվել է աղբյուր-խաչքար հուշարձանը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

• 2015 թվականին Երկրապահ կամավորականների միության կենտրոնական գրասենյակի մատուռի դիմաց տեղադրվել է թևավոր խաչքար:

• 2015 թվականին Սուրբ Հովհաննես եկեղեցու կենտրոնական մուտքի ձախ և աջ կողմերում տեղադրվել են Ջուղայի զույգ խաչքարերի կրկնօրինակները:

• Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղադրվել է խաչքար:

• 2015 թվականին Կառլեն և Սառա Եսայանների աջակցությամբ լույս է տեսել Արկադի Ասրյանի “Հայաստանի հերոսներ” գիրքը, որում ներկայացված են հայ ժողովրդի այն հերոսները, որոնք գործել են մարտական և աշխատանքային սխրանքներ ու աշխարհի շատ երկրներում դարձել են հերոսության հավերժական օրինակ:

• 2016 թվականին Կառլեն և Սառա Եսայանների անունից Երևանի Հաղթանակի զբոսայգում տեղադրվել է Ղարաբաղյան ազատագրման և Աֆղանական պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին նվիրված խաչքար:

• 2016 թվականին, բարերարների հովանավորությամբ՝ Հայաստանի փաստաբանների պալատի շենքի պատին տեղադրվել է Ղուկաս Չուբարյանի քանդակած Մխիթար Գոշի դիմաքանդակը:

• 2016 թվականին Էջմիածին քաղաքում` Էջմիածնի 2701 թվականի կապակցությամբ, բարերաներ Կառլեն և Սառա Եսայանների կողմից տեղադրվել է Տիգրան Մեծի արձանը:

• 2016 թվականին Կառլեն և Սառա Եսայանների անունից ամբողջությամբ վերակառուցվել է և ամբողջովին կահավորվել է Երևանի “Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա” ՓԲԸ շենքը, որը հանդիսանում է Երևան քաղաքի սեփականությունը: Լեռնային Ղարաբաղ

• Կառլեն և Սառա Եսայանների կողմից Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում կառուցվել է Հայրենական պատերազմում և Ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների, հերոսների հուշահամալիրը:

• 2004-2011թթ. ընթացքում գյուղում ծնված յուրաքանչյուր երեխայի համար Եսայանները կատարել են 1000 դոլար նվիրաբերում:

• Մարտակերտի ազատագրման կապակցությամբ Եսայան ամուսինները տեղադրել են հաղթական արծվի արձանը:

• Մեծ Շենում Եսայանների ընտանիքի աջակցությամբ կառուցվել է Սբ. Գևորգ եկեղեցին` շրջապատված խաչքարերի պուրակով:

• Կառուցվել և 2011թ. ավարտվել է Մեծ Շենի գյուղապետարանը, հարակից պուրակը` արձանախմբերով (Ֆիդայու, Պըլը Պուղու և արմատները խորհրդանշող “Պապիկ-տատիկի և թոռան” արձանը, Հայաստան-Արցախ միասնության խորհրդանիշ հանդիսացող Բռունցքի արձանը): Կառուցվել է գյուղի մանկապարտեզը, խաղահրապարակը, գյուղի հանդիսությունների սրահը, վերակառուցվել է դպրոցը` հարակից խաղահրապարակներով, լողավազանով, մարզադաշտով, և որպես երախտագիտության նշան` դպրոցն անվանակոչվել է Կառլեն Եսայանի անունով:

• Եսայան ամուսինների կողմից կառուցվել և Մեծ Շենի համայնքին են նվիրաբերվել մակարոնեղենի և քարի արտադրության արտադրամասեր: • Կառլեն և Սառա Եսայանների հովանավորությամբ Մարտակերտի շրջկենտրոնում տեղադրվել են հրամանատարներ Սասուն Հակոբյանի հուշարձան –պանթեոնը և Վլադիմիր Բալայանի հուշարձանը:

• 2016թ. կառուցվել է Մարտակերտի շրջկենտրոնի հյուրանոցը (ամբողջությամբ կահավորվել է):

• 2016 թվականին Արցախի Մեծ Շեն գյուղին նվիրաբերել են ԳԱԶ 32213 միկրոավտոբուս:

• 2016 թվականին Կառլեն և Սառա Եսայանների անունից Արցախի Մեծ Շեն գյուղում կառուցվել է մշակույթի տուն:

• 2016թ. Մեծ Շեն գյուղում կառուցվել է երիցատուն` իրենց իսկ կառուցած եկեղեցու մշտական գործունեությունն ապահովելու նպատակով: Ներկայումս ընթացքի մեջ են մի շարք բարեգործական ծրագրեր ՀՀ-ում և ԼՂՀ-ում:




Լրահոս