Ապրիլի 6-ին, ժամը 12.00-ին Արարատ հյուրանոցում (Գրիգոր Լուսավորիչ 7) տեղի կունենա Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի և Կիոկուշին կարատեի Միջազգային Ֆեդերացիայի ներկայացուցիչների մամլո ասուլիսը։
Թեման լինելու է ապրիլի 7-8-ը Հայաստանում մեկնարկվող Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800 ամյակին։
Ասուլիսի ընթացքում մանրամասն ներկայացվելու է միջոցառման, կազմակերպիչների, աջակիցների, մասնակիցների (28 պետությունների ազգային հավաքականների թվով 700 առաջատար մարզիկներ) և լուսաբանող լրատվամիջոցների մասին:
***
Ապրիլի 6-ին ժամը 11:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում սպորտի՝ հանուն զարգացման և խաղաղության միջազգային օրվա առթիվ Հայաստանի Գինեսի ռեկորդների գրքի ազգային հանձնաժողովի պատասխանատու Վարդան Թովմասյանը կխոսի վերջին ժամանակներում մեր մարզիկների գրանցած հաջողությունների մասին, ինչպես նաև կանդրադառնա ռեկորդակիր դառնալու չափանիշներին և նախորդ տարիներին մարզիկների` «Դյուցազնագրքում» գրանցած նոր արդյունքներին:
***
Ապրիլի 6-ին ժամը 11.30–ին «Նոյյան Տապան» Լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ՀՀ Ռազմավարական ծրագրերի Քաղաքացիական համագործակցության ցանցի անդամների ասուլիսը։
Թեման՝ «Երկիրը հնարավոր է դուրս բերել ներկայիս ճգնաժամային վիճակից. ՀՀ Ռազմավարական ծրագրերի Քաղաքացիական համագործակցության ցանցը առաջարկում է ՀՀ նոր ընտրվելիք կառավարությանը աշխատել համատեղ՝ իր կողմից առաջարկվող կոնկրետ ծրագրերով ու առաջատար մասնագետներով»։
Բանախոսներն են՝
1. Սարգիս Սեդրակյան – ՀՀ Ռազմավարական ծրագրերի Քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահ (գյուղատնտեսական հարցեր)
2. Ռաֆաել Հովհաննիսյան – ՀՀ Ռազմավարական ծրագրերի Քաղաքացիական համագործակցության ցանցի .փոխնախագահ (տնտեսության վերլուծություն)
3. Աբգար Ափինյան – ՀՀ Ռազմավարական ծրագրերի Քաղաքացիական համագործակցության ցանցի խորհրդի անդամ (մշակութային և կրթական հարցեր)
***
2018 թ. ապրիլի 6-ին, ժամը՝ 12:00-ին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանում, հասցե՝ <<Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3>> կազդարարվի Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոնի ծրագրի մեկնարկի մասին: Ծրագրի իրականացումը կնպաստի լեռնադահուկային սպորտի և էկոտուրիզմի զարգացմանը Հայաստանում, կապահովի ավելի քան 1600 աշխատատեղ, ինչպես նաև խթան կհանդիսանա, տարածաշրջանի արտադրության, տրանսպորտային, մշակութային և ժամանցային ոլորտների զարգացմանը: Ծրագրի ներկայացմանը ներկա կլինեն նախարարության, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչները: Ծրագիրը կներկայացնի «Մայմեխ ՍԿԻ Ռեզորթ» ՓԲԸ տնօրեն Մհեր Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության սույն թվականի մարտի 6-ի որոշմամբ հաստատված ծրագրով Վանաձոր քաղաքին մոտ կառուցվելու է միջազգային չափանիշներին համապատասխանող լեռնադահուկային հանգստի գոտի, որը կնպաստի Հայաստանում լեռնադահուկային սպորտի և էկոտուրիզմի զարգացմանը, խթանելով տարածաշրջանի զբոսաշրջային ու արտադրականներուժի բացահայտմանը:
***
Ապրիլի 6-ին ժամը 16:00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի և «Հայաստանի կանաչների միության» անդամների համատեղ քննարկումը՝ «Հայաստանի կանաչների միության» կողմից պատրաստված «Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը» զեկույցի շուրջ։
Քննարկումը բաց է