Հանցագործների թիրախում կրկին «ՎՏԲ» բանկն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի դեմ ենթադրյալ հանցագործների գորոծողությունները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մհեր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. նոյեմբերի 1-ին քննությամբ չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ, խմբով կոտրելու միջոցով բացել է Երեւան քաղաքի Էրեբունի 31 շենքում գործող «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի թիվ 6 մասնաճյուղի հետնամասում տեղակայված, նույն ընկերությանը պատկանող պահեստարանի խցիկի դուռը եւ այնտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափերի` 400 հազար դրամ արժողությամբ հոսանքի արտադրման գեներատոր: Մ

հեր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 177-րդ հոդվածի` գողության հատկանիշներով, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին անհայտ երկու անձ մուտք էին գործել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերից մեկը եւ այնտեղից հափշտակել մոտ 8 միլիոն դրամ: Մինչ օրս չի պարզվել, թե ովքեր են եղել բանկի դեմ հարձակում գործած անձինք:




Լրահոս