
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2018 թվականի ապրիլի 9-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
– Երևան քաղաքի Ռոստովյան փողոց (թիվ 58 տան հարակից ճանապարհահատված), 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
– Երևան քաղաքի Նոր Արեշ 50 փողոց (թիվ 50 և 44 փողոցների խաչմերուկի հարակից ճանապարհահատված), 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
– Երևան քաղաքի Մահարու փողոց (թիվ 40 տան հարակից ճանապարհահատված), 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ