ՖՈՏՈ. Նորաշենում կանգնեցվել է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի հիշատակի խաչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ապրիլի 8-ին, Ապրիլյան հերոսամարտի 2-րդ տարեդարձի առթիվ Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի վարչական տարածքում, Սևան-Գավառ մայրուղու հարևանությամբ տեղադրվել է 21 մետր բարձրությամբ մետաղական խաչ, որն հավերժացնում է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի հիշատակը:

2016 թվականի ապրիլի 10-ին Ադամ Սահակյանը Արցախի Հանրապետության Նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով։ 2016 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով:

Հերոսի հիշատակին նվիրված խաչը տեղադրվել է Երևան քաղաքի բնակիչ, արմատներով գեղարքունիքցի Գրիգոր Մադաթյանի նախաձեռնությամբ և միջոցներով: Միջոցառմանը ներկա են եղել հերոսի հարազատները, ՀՀ կառավարության, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան հյուրեր, նորաշենցիներ:




Լրահոս