«Մերժիր Սերժին»-ի անդամները միացան «Իմ Քայլը» նախաձեռնությանը. փակել են Երևան-Սևան մայրուղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ այսօր՝ ապրիլի 8-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեկնարկել է նախաձեռնած «Իմ Քայլը» արշավի 9-րդ օրը:

Նրանց են մացել նաև «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նրանք այս պահին փակել են Երեւան-Սեւան մայրուղին եւ բարձրախոսով վանկարկում են «Քայլ արա, մերժիր Սերժին»:

Նախաձեռնության անդամները գտնվում են Գեղարքունիքի մարզում, Ծովագյուղ համայնքի մոտակայքում: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս պայքարն ուղղված չէ ծովագյուղցիների կամ որեւէ այլ քաղաքացու դեմ։




Լրահոս