Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին . կա 3 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 8-ին, ժամը 17:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra A» մակնիշի 34 QZ 476 (վարորդի տվյալները պարզել չի հաջողվել) և «KIA» մակնիշի 877 TT 78 (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Գ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները և դուրս եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Vectra A» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1989 թ. ծնված Ա. Ս.-ը, 1989 թ. ծնված Ն. Դ.-ը և «KIA» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:




Լրահոս