«Ուտող-ուրացողը». ինչու Զարուհի Փոստանջյանը ցեխ շպրտեց իրեն «լույս աշխարհ» բերողի վրա. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դա հաճախորդության թվին պատկանելու հայտարարություն է»: «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն այսպես է բնութագրել «Ժառանգություն» կուսակցության նախկին առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, որը երեկ մասնակցել է Արմեն Սարգսյանի երդմնակալությանը և հայտարարել, որ նա լեգիտիմ նախագահ է:

«Դա Սերժ Սարգսյանի գործակալական ցանցը կրող հայտարարություն է: Ցավում եմ, որ տվյալ անձը նման հայտարարությամբ է հանդես եկել, քանի որ այն խորհրդարանը, որը ձևավորվել է 2017–ին, անօրինական է և չի կարող առաջադրել կամ ընտրել որևէ մեկին, բացի այդ մինչ, 2017–ը մենք նույն այս օրը անցել ենք 2013 թվականին, 5 տարի առաջ ես եղել եմ Բաղրամյան պողոտայում։ Հարձակվել են մարդկանց վրա, ճնշել են ժողովրդի արդար ցասումը, և Արմեն Սարգսյանը լռել է»,– հայտարարել է Զարուհի Փոստանջյանը: Ըստ Փոստանջյանի, ովքեր նման հայտարարություն են անում, նրանք բռնակալական համակարգի հաճախորդներն են. «Այդ պաշտոնական հայտարարություն անողները հաճախորդաց ցանկի մեջ են»:

Զարմանալի է. Զարուհի Փոստանջյանին «լույս աշխարհ բերեց» Րաֆֆի Հովհաննիսյանը, դարձրեց պատգամավոր ու քաղաքական գործիչ (կարևոր չէ՝ կայացած, թե՝ ոչ), բայց այսօր «ուտող–ուրացողի» նման Զարուհին «ցեխ է շպրտում» նաև Րաֆֆի Հովհաննիսյանի ուղղությամբ:

Սիրուն չի, Զարուհի՛, սիրուն չի:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս