Ապրիլի 11-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 11-ին  ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է ԵՊՀ Արևելագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը:

Թեման՝ Տարածաշրջանային անվտանգության հիմնահարցեր, Սիրիայի շուրջ իրավիճակի սրացում:

***

Ապրիլի 11-ին  ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է  «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Թեման՝ Արևմուտք-Ռուսաստան փոխհարաբերություններ,  տարածաշրջանային անվտանգության հիմնահարցեր:

Ապրիլի 11-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Նորավանք գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը: ԹԵՄԱ՝ Ինչպիսի ներգործություն կունենա Իրան-Ռուսաստան-Թուրքիա նորաստեղծ ձևաչափը տարածաշրջանային գործընթացների վրա:

***

Ապրիլի 11-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Երեւանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը եւ քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լեւոն Թոքմաջյանը:

Թեման` Ի՞նչ հետք թողեցին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը տարիները Հայաստանի մշակութային կյանքում, եւ ի՞նչ սպասելիքներ ունեն մտավորականները նորընտիր նախագահից:

***

Ապրիլի  11-ին ժամը 12.30–ին «Նոյյան Տապան» Լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ)  տեղի կունենա իրավապաշտպանների ասուլիսը։
Թեման՝  «Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի գործով վերջին զարգացումները. մեղադրանքի կողմը շարունակում է խեղաթյուրել փաստերը և օգտագործել կեղծ փաստաթղթեր»։
Բանախոսներն են՝
Մարինա Պողոսյան – «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ
Արթուր Սաքունց – Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան
 Նինա Կարապետյանց – «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար
փաստաբաններ՝
Լիպարիտ Սիմոնյան և  Մուշեղ Շուշանյան
***

Ապրիլի 11-ին, ժամը 11:00-ին՝ Երևանում,  THE
LOFT կենտրոնում (հասցե՝ Մոսկովյան 3),  տեղի կունենա “Digital spring in
Armenia”/«Թվային գարունը Հայաստանում» խորագրով մամուլի ասուլիսը՝
նվիրված ապրիլի 22-ին Հայաստանում կայանալիք “Armenian Blockchain
Forum”/«Հայկական Blockchain Ֆորում» առաջին միջազգային համաժողովին։

Մամուլի ասուլիսի բանախոսներն են․

·        ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ ԷՄԻԼ ՏԱՐԱՍՅԱՆԸ

·        ECOS-ի կառավարման գործընկեր ԻԼՅԱ  ԳՈԼԴԲԵՐԳԸ

·        “Armenian Blockchain Forum”-ի կրթական կլաստերի գործադիր
տնօրեն ԱՆԱՍՏԱՍԻԱ  ՏՅՈՒՐԻՆԱՆ

***

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ կազմակերպում է ուսանողների, երիտասարդ դասախոսների և կարիերայի պատասխանատուների աշխատաժողով։

Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 11-ին, ժամը 13։30-ին, Հայ-ռուսական համալսարանի «Մշակույթի տուն» դահլիճում։

Ողջույնի խոսքով հանդես կգան ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը և ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը




Լրահոս