Հարց քաղաքացիներից` ե՞րբ կարող է հանվել կարգապահական տույժը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․Եթե քաղաքացիական ծառայողը ենթարկվել է կարգապահական տույժի, ապա ի՞նչ պետք է անի նա, որպեսզի տույժը դուրս գա, ե՞րբ կարող է հանվել կարգապահական տույժը:

Ստեփան Գեւորգյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Ս․ Գեւորգյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ կարգապահական տույժը կարող է հանվել մինչեւ մեկ տարին լրանալը, եթե քաղաքացիական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում եւ դրսեւորել է իրեն որպեu բարեխիղճ ծառայող: «Կարգապահական տույժի հանումը» քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքների տեսակներից մեկն է:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․Ավելացնենք, որ քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժի մասին պետք է տեղեկացվի կարգապահական տույժ նշանակելուց հետո` երեք օրվա ընթացքում:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:  




Լրահոս