
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը որակազրկման պատճառով:
Այս մասին հայտնում է «AS»-ը:
Իսպանացին որակազրկման պատճառով չէր մասնակցում ՉԼ-ի քառորդ եզրափակչի` «Յուվենտուսի» հետ պատասխան խաղին և հանդիպմանը հետևում էր տրիբունայից:
Վերջին րոպեներին Ռամոսը խաղին հետևել է ենթատրիբունային` հանդերձարանային գոտուց, իսկ հետո ուղևորվել է թունել, որտեղից դուրս են գալիս ֆուտբոլիստները: Իսպանացին հենց այդտեղից է աջակցել իր թիմին խաղի վերջնամասում, ինչն արգելված է ՈւԵՖԱ-ի կանոնների համաձայն: