«Ամեն ինչ նոր է սկսվում». Ազատության հրապարակում ավարտվելո՞ւ է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները երեկ հերթական միջոցառումներն անցկացրին՝ երկաթգծի կայարանից ցուցարարների մի մասը շարժվեց Ազատության հրապարակ, մյուս մասը Բրազիլիայի հրապարակից ավտոերթով միացավ նրանց Օպերայում։

Մինչ ավտոերթի մասնակիցները կհասնեին, ցուցարարների մի մասը փակել էր Մաշտոցի պողոտան, ոստիկանությունը 6 հոգու բռնի ուժով հեռացրեց այնտեղից։ Ավտոերթի մասնակիցները նույնպես կարճ ժամանակով փակեցին նախ Մաշտոցի, ապա Բաղրամյան պողոտաները՝ ծուխ բաց թողնելով ու ոստիկանական մեքենաների վրա ծաղիկներ դնելով։ Այնուհետ ցուցարարներից մեկը բարձրախոսով տեղեկացրեց, որ ավտոշարասյունը շարժվում է Նիկոլ Փաշինյանին դիմավորելու։

Մեր հարցին, թե ավարտելու են Ազատության հրապարակո՞ւմ, Դավիթ Սանասարյանը պատասխանեց, որ ամեն ինչ նոր է սկսվում։ Սակայն ցուցարարները ժամը 21։00-ին ցրվեցին՝ պայմանավորվելով հանդիպել այսօր, Մերգելյան ինստիտուտի մոտ, որ գնան Կոտայքից ոտքով ժամանող Նիկոլ Փաշինյանի խմբին դիմավորելու»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս