Հարց քաղաքացիներից` ո՞ր դեպքերում կարելի է ուսումնական հաստատությունից սովորողին ազատել կամ տեղափոխել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․Հետաքրքիր է իմանալ` ո՞ր դեպքերում կարելի է ուսումնական հաստատությունից սովորողին ազատել կամ տեղափոխել: Ի՞նչն է հիմք հանդիսանում սովորողին ազատել ուսհաստատությունից։

Լուսին Կիրակոսյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան` հայնտում ենք, որ հանրակրթական դպրոցից սովորողին այլ հանրակրթական դպրոց տեղափոխելը եւ (կամ) ազատելը կատարվում են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից սահմանված կարգով` հետեւյալ դեպքերում՝
1) ծնողի դիմումի հիման վրա.
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն` 2001-2016 թվականներին Հայաստանում աշակերտների թիվը պակասել է 200.000-ով կամ 35%-ով: Եթե 2001-ին աշակերտների թիվը կազմում էր 564.000, ապա 2016-ին այդ թիվը նվազել է 364.000-ի: 2000/2001 ուսումնական տարում Հայաստանում գործել է 1407 դպրոց, իսկ 2015/2016-ին՝ 1438 դպրոց։

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:    




Լրահոս