Հարց քաղաքացիներից` ի՞նչ կարգով է փոփոխվում կենսաթոշակի տեսակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․Եթե անձը ցանկանում է փոխել կենսաթոշակի տեսակը, ապա նա ի՞նչ պետք է անի։ Ընդհանրապես ի՞նչ կարգով է փոփոխվում կենսաթոշակի տեսակը։

Ալիսա Դարբինյան (63 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա.Դարբինյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, մինչեւ կենսաթոշակառուի տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը, նրա ցանկությամբ փոխում է կենսաթոշակի տեսակը:
Նշենք, որ տարիքային կենաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմումից, նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է` կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կենսաթոշակ նշանակելու դիմումն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով ընդունելուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դրանք քննարկում է եւ կայացնում կենսաթոշակ նշանակելու կամ կենսաթոշակ նշանակելը մերժելու որոշում: Կենսաթոշակ նշանակելու որոշում կայացնելու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կազմում է կենսաթոշակի էլեկտրոնային գործ: Իսկ կենսաթոշակ նշանակելը մերժելու որոշում կայացնելու դեպքում տվյալ ստորաբաժանումը հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է դիմողին` նշելով մերժելու պատճառը։
Հավելենք, որ կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակի տեսակ փոխելու հանգամանքներ առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից։

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:    




Լրահոս