
«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիխամիջիչը հաստատել է, որ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը հուլիսի 1-ից կդառնա մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչը:
Ինչպես հայտնում է գերմանական ակումբի մամուլի քարտուղարությունը, կողմերը համաձայնության են եկել 3 տարվա պայմանագրի շուրջ: