«Արմավիրի» բանտում գտնվող դատապարտյալը շարունակում է հանցագործությունների շարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔԿՀ-ից մոտ հարյուր դրվագով խարդախություններ կատարելու մեջ մեղադրվող դատապարտյալ Սպարտակ Դանիելյանն անարգել շարունակում է հանցագործությունների շարանն անգամ «Արմավիր» ՔԿՀ տեղափոխվելուց հետո: Ժամանակին նրան այս ՔԿՀ բերեցին` իբր խիստ պայմաններում պահելու համար, որպեսզի բացառվեն հեռախոսով կալանավայրից նորանոր հանցագործությունները: Բայց արի ու տես, որ Սպարտակն անկասելի է. անկասելի է՝ ՔԿՀ աշխատակիցների եւ անձամբ այս ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանի թողտվության արդյունքում:

Տեսակետ կա՝ Սպարտակը հանցագործության գործիք հեռախոսներ ունենալու համար գումար է «մուծվում» ՔԿՀ ղեկավարությանը, դրա համար էլ կարողանում է անարգել խարդախություններ անել: Նշենք, որ երեկ ՔԿ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ 7 դրվագով խարդախության կասկածանքով ձերբակալվել է Սպարտակ Դանիելյանի հետ առնչություններ ունեցող Անդրանիկ Ղազարյանը. նրանք հափշտակել են բազմաթիվ թանկարժեք իրեր:




Լրահոս