Հայաստանի պահպանողական կուսակցությունը զորակցում է Նիկոլ Փաշինյանի պայքարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պահպանողական կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ միանալով Ֆրանսիայի հրապարակում նստացույց անող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին եւ համակիրներին։

«Հայաստանի պահպանողականներս մեր զորակցությունն ենք հայտնում մի շարք նախաձեռնող խմբերի պայքարին՝ հուսալով, որ հռչակված օրահունչ կարգախոսներն առաջիկայում կվերաճեն քաղաքական օրակարգի:

Քաղաքակիրթ աշխարհի դեմ սուր ճոճող կայսրության կողմից Հայաստանում իշխանության կարգված վերնախավն այսօր Երեւանի Ֆրանսիայի հրապարակից պետք է պարտավորեցվի պատերազմական ներկա շրջապատում մեր երկրի լինելությունը միակողմանիորեն չկապել մեռնող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ եւ ժողովրդին ազատել հակաքաղաքակրթության կործանարար ազդեցությունից: Ներկա իշխանությունների դրածո լինելը հրամայական է դարձնում քաղաքական համահունչ օրակարգի հռչակումն ու իրականացումը»,- ասվում է հայտարարության մեջ:




Լրահոս