Պայմանագրային զինծառայողները խնդրի առաջ են կանգնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մեր աղբյուրների պնդմամբ` ԴԱՀԿ վարույթում են գտնվում պայմանագրային զինծառայողներից գումարների բռնագանձմանն առնչվող բազմաթիվ գործեր: Պայմանագրային զինծառայողների ընտանիքները բանկերից եւ վարկային կազմակերպություններից սպառողական նպատակներով, կենցաղային տեխնիկա գնելու, տունը վերանորոգելու եւ այլ վարկեր են վերցնում, նրանցից շատերը հետագայում դժվարություններ են ունենում վարկերը փակելու գործում: Պայմանագրային զինծառայողի աշխատավարձը, կախված պաշտոնից, կոչումից, 160-170 հազար դրամ է:

Պայմանագրային զինծառայողների մեծամասնությունը իրենց տան միակ աշխատողն է, ընտանիքի կերակրողը: Ոչ բարձր աշխատավարձի պատճառով պայմանագրային զինծառայող հարկադրված դառնում են հիմնականում մշտական աշխատանք, մասնագիտություն կամ արհեստ չունեցողները: Ահա թե իշխանություններն ինչպես են վերաբերվում հայկական բանակին եւ պայմանագրային զինծառայողներին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս