ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն և ծեծկռտուք է եղել․ նոր մանրամասներ Փոքր Մասրիկի գերազմանատանը տեղի ունեցած ողբերգական դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը մանրամասներ էր հայտնել դարձել Փոքր Մասրիկի գերազմանատանը պայմանագրային զինծառայող Վ.Լալայանին դանակահարելու եւ եղբորը Ա. Լալայանի կյանքից զրկելու դեպքից: Մասնավորապես ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վիճաբանությունը սկսել է անչափահասների հետ տեղի ունեցած վիճաբանությունից, որին խառնվել են ծնողները: Ըստ նախնական տեղեկությունների՝ Ս.Հովսեփյանը վիճել է Վ.Լալայանի եւ Ա. Լալայանի երեխաների հետ ու վերջիններս պարզաբանում ստանալու համար հանդիպել են Փոքր Մասրիկի գերազմանատանը։

Խոսակցությունը թեժացել է ու սկսվել է ծեծկռտուք: Ավելի ուշ ոստիկանությունը նույնպես մանրամասներ հայտնեց այս դեպքից։

Մասնավորապես՝

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության, Մարտունու և Վարդենիսի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 18.30-ի սահմաններում Արփունք-Փոքր Մասրիկ գյուղամիջյան ճանապարհին՝ Փոքր Մասրիկի գերեզմանատան մոտ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն և ծեծկռտուք է եղել Արփունք գյուղի բնակիչ 44-ամյա տղամարդու, նրա 19 և 15 տարեկան որդիների և Փոքր Մասրիկ գյուղի բնակիչ երեք եղբայրների միջև: Այդ ընթացքում էլ արփունքցի 19-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել 40-ամյա և 36-ամյա տղամարդկանց: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամը 20.20-ին 19-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ խոստովանել է կատարածը: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Վարդենիսի քննչական բաժին է ներկայացվել նաև 44-ամյա տղամարդը՝ 19-ամյա երիտասարդի հայրը։Նա ներկայացրել է դեպքի վայրից վերցված հանցագործության գործիք ծալովի դանակը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին: Սպանության և սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: 19-ամյա երիտասարդը տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս