Մենք գիտենք ինչպես է պետք գործել Ռեալի դեմ. Խամես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ում իրավունքները պատկանում են «Ռեալին», կարծում է, որ իր թիմը կարող է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում հաղթել մադրիդցիներին:

«Մենք չպետք է տրամադրվենք այնպես, ասես ցանկանում ենք «Ռեալից» վրեժ լուծել անցած խաղարկությունում պարտելուց հետո: Այս երկու խաղերը մեր ուղին են դեպի եզրափակիչ: «Ռեալը» այլ կերպ է տրամադրվում Չեմպիոնների լիգայի խաղերին: Նրանք փորձում են մաքսիմումը քաղել ամեն խաղից: Ինչ խոսք «Ռեալը», «Լիվերպուլը» և «Ռոման» շատ լուրջ մրցակիցներ են, բայց ես հավատում եմ, որ մենք կանցկացնենք շատ լավ հանդիպումներ»,- կոլումբացու խոսքերն է մեջբերում է «TZ»-ը:




Լրահոս