ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծառուկյանից փախածները. Վարդան Բոստանջյանի վրա որդի՞ն է ազդել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` երեկ խորհրդարանը 77 կողմ, 18 դեմ ձայների հարաբերակցությամբ վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին: Նրան կողմ քվեարկեցին ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները, եղան կողմ քվեարկողներ նաեւ «Ծառուկյան» խմբակցությունից: Նրանցից մեկն էլ Վարդան Բոստանջյանն էր, որը միշտ ընդդիմադիր ելույթներով է հանդես գալիս` բավական սուր քննադատելով իշխանություններին: Բայց երեկ նա էլ էր կողմ Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարմանը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե Դուք ինչու կողմ քվեարկեցիք, նա ասաց. «Ես ՀՀ անվտանգության եւ հարաբերական կայունության համար եմ քվեարկել, դա ինչ կարեւոր է, ես իմ երկրի քաղաքացին եմ, իմ երկրի համար եմ քվեարկել»:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս