Հարց քաղաքացիներից` հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողները կարո՞ղ են որոշել նրա ուսուցման ձևը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե երեխան ունի հաշմանդամության կարգ, ապա նրա ծնողներն իրավունք ունեն որոշելու, թե որ` հատուկ թե հանրակրթական (ներառական) դպրոց հաճախի իրենց երեխան, թե՞ գոյություն ունի հատուկ կարգ:

Լիլիթ Ստեփանյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Ստեփանյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ համաձայն կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի`

Պետությունն ստեղծում է հատուկ հաստատություններ (այդ թվում` երկարօրյա եւ գիշերօթիկ)` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով: Հատուկ հաստատությունների տիպերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում` հատուկ ծրագրերով:
Վարքի շեղում ունեցող անչափահասների ուսուցումը եւ վերադաստիարակումն իրականացնում են հանրակրթական դպրոցները` հաշվի առնելով սովորողների հոգեբանական առանձնահատկությունները:

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2017թ. առաջին 10 ամիսների ընթացքում 341 երեխայի մերժել են տրամադրել «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ: Այդ նպատակով 2017թ. առաջին 10 ամիսների ընթացքում փորձաքննություն են անցել 2612 երեխաներ, սակայն կարգավիճակ ստացել է 2271-ը կամ 86,94 տոկոսը: Ի դեպ, 2017թ. համեմատությամբ 2016-ին եւ 2015-ին դիմողների թիվն ավելի շատ է եղել: 2016-ին մանկական բժշկասոցիալական հանձնաժողով են դիմել 3262 երեխա, իսկ 2015-ին` 2883: 2017-ի դրությամբ 0-18 տարեկան 272 տղայի եւ 69 աղջկա «հաշմանդամ երեխա» կարգավիճակ չի տրամադրվել:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:    




Լրահոս