Հարց քաղաքացիներից` եթե դիմորդները մրցութային հավասար միավորներ են հավաքում, ապա ո՞ւմ է առավելություն տրվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե դիմորդները մրցութային հավասար միավորներ են հավաքում, ապա ո՞ւմ է առավելություն տրվում:
Վարսեր Պողոսյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մրցութային հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`
1) բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին. 2) արվեստի գծով միջազգային եւ հանրապետական մրցույթների հաղթողներին. 3) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին. 4) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված, Հայաստանի Հանրապետության բուհերի առկա ուսուցմամբ տվյալ ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկում բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին. 5) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին. 6) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ փաստաթղթերը ՀՀ ԿԳՆ ներկայացվում են դիմորդի կողմից անձամբ, իսկ եթե դիմողն օտարերկրացի է, ապա տվյալ պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:




Լրահոս