«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 17-ի ԱԺ նիստին ՀՀԿ-ական պատգամավորները խորհրդարանի շենք են բերվել մետրոյի հատուկ գնացքով: ՀՀԿ-ական պատգամավորներին զգուշացրել են առավոտյան ժամը 6-ին հավաքվել մետրոյի «Գործարանային» կայարանի մոտ, և պատգամավորներին հատուկ գնացքով բերել են «Բաղրամյան» կայարան, իսկ այնտեղից ոտքով նրանք հասել են ԱԺ շենք: «Գործարանային» կայարանը ընտրվել է, քանի որ այդ կայարանի մոտ չկան բնակելի շենքեր և մարդաշատ չէ: Իսկ այդ ժամն ընտրվել է, որպեսզի լույսը դեռ բացված չլինի, և շարքային մարդիկ չտեսնեն, թե ինչպես են պատգամավորները մետրո նստում:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: