«Եթե ինձ տանեն, քաղաքացիներին կոչ եմ անում` շրջափակեն պետական կառավարման բոլոր շենքերը». ոստիկանները նախազգուշացրին Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ Քայլը» շարժումն այսօր շարունակում է իր ակցիաները: Նրանք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գտնվում են Նոր Նորքի 6-րդ զանգվածում։

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նիկոլ Փաշինյանին հորդորեց բացել փողոցը, մայթերով անցկացնել իրենց երթը, հակառակ դեպքում ոստիկանները ստիպված կլինեն դիմել գործողությունների, անգամ՝ հեռացնել պատգամավոր Փաշինյանին։

«Եթե ինձ տանեն, ձերբակալեն, կալանավորեն կամ բերման ենթարկեն, ես Հայաստանի քաղաքացիներին կոչ եմ անում դուրս գան ու փակեն բոլոր ճանապարհները, շրջափակեն ոստիկանական բոլոր բաժինները, պետական կառավարման բոլոր շենքերը», – լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։




Լրահոս