
Մինչ ՀՀ ոստիկանությունը հորդորում է դադարեցնել հավաքը և պահանջը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանին, ցուցարարները շարունակում են քայլերթը: «Իմ քայլը» շարժման մասնակիցներն այսօր առավոտից Նոր Նորքի 7-րդ զանգվածում են, որտեղից ArmLur.am-ի թղակիցը հայտնում է, որ մեծ թվով ցուցարարներ են բերման ենթարկվում:
Հիշեցնենք` քիչ առաջ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, դիմելով ՀՀ ԱԺ պատգամավո Նիկոլ Փաշինյանին, հորդորեց նստել բանակցությունների և երկխոսության սեղանի շուրջ` անդառնալի հետևանքներից խուսափելու համար: