ՎԻԴԵՈ. ՖՈՏՈ. Բախում ոստիկանների և ցուցարարի միջև. Վանաձորում բողոքի ակցիան նոր թափ է հավաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամեր առաջ Վանաձորում ավտոերթ էր մեկնարկել, ինչից հետո ակցիային միացան նաև հարյուրավոր քաղաքաքացիներ: Ոստիկանները պատ էին կազմել, պարբերաբար, ցուցարարների հետ բախումների մեջ մտնելով կամ ուղղորդելով, թե որ փողոցով իրականանցնեն իրենց երթը, ինչին ցուցարարները դժգոհությամբ էին պատասխանում: Նրանք Հայքի հրապարակից վերուվար էին անում, նոր մարդկանց ընդգրկելով քայլերթի մեջ:

Քիչ այն կողմ նկատեցինք, որ վիճաբանություն է ընթանում: Ցուցարար Անժելա Սարգսյանը վիճաբանության մեջ էր մի խումբ տղամարդկանց հետ: Վերջինիս պատմելով` իրենց մեքենայով, ազդանշաններ միացրած ևս միացել են ակցիային, որին խոչընդոտել են ոստիկանները:

Մարջան Չոբանյան




Լրահոս