Չնայած այն հանգամանքին, որ այս պահին «Իմ քայլը» շարժման առաջնորդները գտնվում են ոստիկանության բաժանմունքներում, քաղաքացիները ձեռքերը ծալած չեն նստել: Նրանք շարունակում են բողոքի երթերը, իսկ երեկոյան ժամը 19.00-ին լինելու են Հանրապետության հրապարակում` նախօրոք ծրագրված հանրահավաքին:
Նշենք, որ շոուբիզնեսի մի շարք հայտնի դեմքեր իրենց աջակցությունն էին հայտնել շարժմանը: Նրանց թվում էր նաև դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ամուսնու հետ:
ArmLur.am-ի հարցին արդյոք նրանք այսօր միանալու են երիտասարդներին, որպեսզի վերջիններս միայնակ չզգան իրենց, ի պատասպան Ալինա Մարտիրոսյանի ամուսինը` նկարիչ Կարեն Արայանը ասաց. «Անպայման, առաջին օրից միացել ենք եւ այդպես կլինին մինչեւ վերջ»: