ՖՈՏՈ. Առողջապահության նախարարությունը լուրջ կացության մեջ է. բուժաշխատողները միանում են «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարարությունը լուրջ կացության մեջ է հայտնվել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վերջին շրջանում բուժաշխատողների օրեցօր ավելացող դժգոհությունները մտավախություն են առաջացրել գերատեսչությունում, որ նրանք կմիանան «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժմանը:

Ինչպես հայտնի է, նախարար Լևոն Ալթունյանի պաշտոնավարման շրջանում մի շարք աղմկահարույց օրենքի նախագծեր ներկայացվեցին, որոնք դժգոհությունների տեղիք են տվել ոչ միայն շարքային քաղաքացիների, այլև բուժհանրության շրջանում:

Եվ հիմա, կանխազգալով մոտալուտ հավանական վտանգը` նախարարությունը գործի է անցել: Մասնավորապես, բացատրական աշխատանքներ է տանում բուժաշխատողների հետ, երբեմն սպառնալիքներ հնչեցնում, որպեսզի կանխեն սպասվող բունտը:

Այս պահին թիրախում են Գյումրու ատամնաբույժները, որոնք, հիշեցնենք, վերջին շրջանում անգամ գործադուլ էին հայտարարել, սակայն նրանց հարցն այդպես էլ լուծում չստացավ:

Չնայած համակարգային ճնշումներին` առողջապահության նախարարության աշխատակից Հայկ Հովհաննիսյանը, ով նաև նախարար Լևոն Ալթունյանին պատկանող «Ինգո Արմենիա» ընկերության մենեջերն է, միացել է շարժմանը: Ավելին, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նրան հորդորել են համացանցի իր էջից ջնջել «Մերժիր Սերժին» գրառումը, սակայն նա թողել է այն` հեռացնելով աշխատանքի վայրը: Ի դեպ, նրա այս քայլին հավանություն է տվել նաև մեկ այլ բուժաշխատող:




Լրահոս