
ArmLur.am-ի տեղեկություններով` «Գեոպրոմայնինգ» ընկերության Սոթքի ոսկու հանքի աշխատակիցներն արդեն երկրորդ հերթափոխն է` աշխատանքի չեն գնում: Արդյունքում հանքի աշխատանքը պարալիզացվել է:
Ըստ էության` պետաշխատակիցները ևս գործադուլ են հայտարարել և հրաժարվում են ներկայանալ աշխատանքի:
ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև, որ Սոթք համայնքի բնակիչները փակել են դեպի Քարվաճառ տանող ավտոճանապարհը: