
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նոր որոշման նախագիծ է ներկայացրել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը մտադիր է հունիսի 23-ը հռչակել որպես հանրային ծառայողի օր։ Ի դեպ, այս որոշման նախագիծն արդեն դրվել է շրջանառության։ Ինչպես հայտնի է՝ ՀՀ-ում հանրային ծառայության կամ հանրային ծառայողի հատուկ օր չի նշվում:
Ըստ սոցապնախարարության հանրային ծառայողը հանրային բարիք ստեղծող է։ Այդ օրը կանցկացվի հատուկ միջոցառումներ, որոնց շրջանակներում կլուսաբանվեն հասարակության շրջանում հանրային ծառայությունների արժեքի ու դերի կարեւորությունը։ Փաստորեն, մինչ ողջ երկիրը խառնված է թավշյա հեղափոխությամբ, Արտեմ Ասատրյանի ղեկավարած կառույցը օրենքում տոն օրեր ամրագրելով է զբաղված: