Ես շարունակում եմ վստահել Բեյլին. Զիդան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Գարեթ Բեյլի մասին.

«Ընտրություն կատարողը ես եմ ու իմ թիմում խաղում են հիանալի ֆուտբոլիստներ: Նրանցից շատերը փայլուն են խաղում վերջին ժամանակահատվածում: Առջևում մեզ մի քանի կարևոր խաղեր են սպասվում, այնպես որ ես շարունակում եմ վստահել Գարեթ Բեյլին: Ճիշտ չէ, որ ես նրան խաղալու հնարավորություն չեմ տալիս»,- Զիդանի խոսքերը մեջբերում է «SportsMole»-ը:

Ուելսի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» հետ կայացած առաջին կիսաեզրափակիչ խաղում:




Լրահոս