ՀՅԴ-ական փոխմարզպետը հրաժարական կտա՞. «Հրապարակ».

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. ՀՅԴ-ի՝ կոալիցիան լքելուց հետո հրաժարական տվեցին դաշնակցական 3 նախարարներն ու 2 մարզպետները: ՀՅԴ-ական է նաեւ 2016-ից Արարատի փոխմարզպետ Հայրապետ Բաբայանը:

Փորձեցինք ճշտել, թե նա նո՞ւյնպես հրաժարականի դիմում է գրելու: «Շատ զբաղված եմ, հետո կզանգեք»,- ասաց նա: Իսկ ավելի ուշ հերքեց իր՝ աշխատանքից ազատվելու մասին լուրը: «Խնդրում եմ ինֆորմացիա ստանալու համար հետեւեք մարզպետարանի եւ ՀՅԴ պաշտոնական կայքերին: Ցտեսություն»,- ասաց նա։

Նշենք, որ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը նույնպես նախկին ՀՅԴ-ական է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս