Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի ”Բադեն” արենայում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (47-6, 30) և դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի (29-3, 14) մենամարտը:12 ռաունդ տևած մենամարտում Արթուր Աբրահամը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց մրցակցին:
Հիշեցնեմ, որ այս մենամարտի հաղթողը` Արթուր Աբրահամը, դարձավ վարկանիշային աղյուսակի առաջատար և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար: