Հարց քաղաքացիներից՝ որն է աշխատանքային ստաժը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես 1973-74թթ. աշխատել եմ Երեւանի համար 5 տեխ-ուսումնարանում: Խնդրում եմ ասեք` արդյո՞ք այդ ժամանակահատվածը համարվում է որպես աշխատանքային ստաժ:

Հովհաննես Սիմոնյան (Մարտունու շրջան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992 թվականի հունվարից մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը` նաեւ սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:

Քաղաքացուն խորհուրդ է տրվում փաստաթղթերով դիմել ՀՀ ԱՍՀՆ ՍԱԾ աշխատակազմի բնակության վայրի կամ ցանկացած տարածքային ստորաբաժանում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սոցապ նախարարությունում կարծես թե զլացել են ավելի ստույգ պատասխանել քաղաքացու հարցին` ուղղորդելով բնակության վայրի ստորաբաժանում: Մնում է` Հ. Սիմոնյանը փորձի իր հարցի պատասխանը ստանալ գոնե տարածքային ստորաբաժանումից: Հուսանք` այստեղ լիովին կպատասխանեն նրան:




Լրահոս