Վթար Դիլիջան քաղաքում. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 29-ին, ժամը 20:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի հյուրանոցներից մեկի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ք. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորը (մոտ 8 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղեւորները՝ Ա. Գ.-ն (ծնված 1991 թ.) եւ Դ. Կ.-ն (ծնված 1992 թ.) տեղափոխվել են Դիլիջանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դուրս բերել ձորից:




Լրահոս