ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ են տարբերվում պատգամավոր Փաշինյանի և վարչապետի թեկնածու Փաշինյանի ասածները. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ԱԺ-ում մեկնարկեց ՀՀԿ խմբակցության հանդիպումը Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի հետ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հետաքրքրվեց արտաքին քաղաքականության մասին` ասելով, թե Ելք խմբակցությունը միշտ քննադատել է այն և հետաքրքրվեց, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով ինչու են տարբերվում պատգամավոր Փաշինյանի և վարչապետի թեկնածու Փաշինյանի ասածները:

Նա հետաքրքրվեց, թե, ի վերջո, պե՞տք է դուրս գալ ԵԱՏՄ-ից, թե՞ ոչ:

Փաշինյանը նշեց, թե նա դեմ է քվեարկել անդամակցությանը, սակայն կարծում է, որ այժմ չպետք է դուրս գալ, այլ հակառակը` փորձել ավելի կարգավորել այն: Շարմազանովն էլ նշեց, թե չի համոզել` ասելով, թե իշխանությունց ընդդիմություն դառնալով չպետք փոպվեն տեսակետները:




Լրահոս