Ռեալի համար մարտահրավեր է ռեկորդներ սահմանելը. Ռամոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է Մյունխենի «Բավարիայի» հետ պատասխան հանդիպման մասին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում:

«Մտադիր ենք ամեն ինչ ասել դաշտում: Հաղթել ենք հյուրընկալվելիս, իսկ դա արդեն պատմություն է: Լավ ենք խաղացել և մտադիր ենք շարունակել նման կերպ:

Եզրափակչում խաղալու հնարավորությունը դա հատուցում է այն աշխատանքի համար, որը կատարել ենք ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Ցանկանում ենք եզրափակիչ դուրս գալ:
Մեր շնորհիվ անհնարինը սովորական բան է թվում: Վերջին մի քանի տարիներին «Ռեալը» երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան: Ռեկորդներ գրանցելը մարտահրավեր է մեզ համար»,- Ռամոսի խոսքը մեջբերում է AS-ը:




Լրահոս