15 ՀՀԿ-ականներ կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանը երեկ ընդդիմադիր խմբակցությունների գործընկերների հետ հանդիպմանն ասել է, որ 15 ՀՀԿ-ական իր հետ կապվել ու ասել է, որ կողմ է քվեարկելու։ ՀՀԿ-ի հետ Փաշինյանի հանդիպմանը ներկա չէին Արթուր Գևորգյանը, Միհրան Պողոսյանը, գեներալներ Մանվելն ու Սեյրանը, Կարեն Կարապետյանը, Գևորգ Կոստանյանը, Գալուստ Սահակյանը, Սամվել Նիկոյանը։ Վերջին 2-ն իրենց աշխատասենյակներից առցանց էին հետևում։

Իսկ հանդիպմանը ներկա մականունավորներն այնքան նյարդային էին, որ Նահապետ Գևորգյանը պահի տակ կորցրեց ադեկվատությունը և դեպի իրենց մեջքով կանգնած, տեսագրող-ձայնագրող լրագրողների ուղղությամբ նետեց․ «Էս ինչ շնորհք ա, ոռները դեմ տված՝ կանգնել են, չեն թողնում բան տենանք»։ Մենք տեղեկացանք, որ շաբաթ, ԳՄ նիստում, Սերժ Սարգսյանը հավատացրել է, որ դեռ չի պատրաստվում հեռանալ կուսակցապետի պաշտոնից»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս