Մայիսի 2-ինժամը 11:00-ին «ՊոստՍկրիպտում» մամուլի ակումբում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը կխոսի վերջին օրերին քաղաքական իրադարձությունների մասին, ինչպես նաև կանդրադառնա, թե ինչ հետևանքներ կունենա «Թավշյա հեղափոխությունը», ինչ հնարավոր զարգացումներ են սպասվում և ինչ արձագանքներ եղան գերտերություններից և միջազգային հանրությունից
***
Մայիսի 2-ին ժամը 12:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կներկայացնի վիճակագրական տվյալներ նոր վարչապետի փոփոխության վերաբերյալ մարդկանց տրմադրվածության և սպասելիքների մասին, կանդրադառնա նաև այն հարցին, թե ինչ սպասելիքներ ունի ժողովուրդը համակարգային նոր փոփոխություններից և որքանով կբարելավվի ժողովրդի վիճակը իշխանափոխությունից հետո, կարդարանան արդյո՞ք նորընտիր վարչապետի փոփոխության հետ կապված նրանց սպասելիքները: