Ինչո՞ւ վերջին պահին Աղվան Վարդանյանը փոշմանեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլորի համար անակնկալ կերպով երեկ իր ելույթում վարչապետի քվեարկությանը չմասնակցելու մասին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա ասաց, թե չի կարող կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, բայց եւ կուսակցության դիրքորոշումից շեղվելու համար պատրաստ է անգամ մանդատը վայր դնել: Համապատասխան հայտարարությունն էլ չուշացավ, ՀՅԴ ԳՄ-ն Վարդանյանին մանդատը վաղաժամ վայր դնելու կոչ է արել` միաժամանակ նշելով, որ նրա վարքը կուսակցությունում քննության առարկա կդառնա: Աղվան Վարդանյանը երեկ հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ իր պահվածքի վերաբերյալ: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի համար Վարդանյանի որոշումն անակնկալ էր, եւ ինքն էլ հայտարարեց, թե համապատասխան արձագանքներ կլինեն:

Երեկ խորհրդարանի միջանցքներում նշում էին, թե Աղվան Վարդանյանն այդպես վարվելու շատ լուրջ պատճառ է ունեցել: Մասնավորապես նա քավորասանիկական հարաբերությունների մեջ է ռուսաստանցի մեծահարուստ գործարար Սամվել Կարապետյանի հետ, իսկ Կարապետյանն իշխանությունների կողքին է: Բացի այդ` Աղվան Վարդանյանը ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի խնամին է:




Լրահոս