Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հրաժարական տվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը քիչ առաջ հրաժարական է տվել: ArmLur.am-ի հետ զրույցում նախարարի մամուլի խոսնակ Ռուզաննա Խաչատրյանը հաստատեց այս տեղեկությունը՝ ասելով, թե նա այդ մասին հայտարարել է ներքևում:

Armlur.am-ի տեղեկություններով,  երեկվանից մշակույթի գործիչները պարբերաբար հանդիպումներ են ունեցել նախարարի պաշտոնակատարի հետ, ներկայացրել իրավիճակի լրջությունը: Եվ լսելով նրանց խորհուրդները, հասկանալով իրավիճակը, նախարարը որոշել է հրաժարական տալ:

Նշենք, որ մի քանի մշակութային գործիչներ և ցուցարարներ էլ այսօր նախարարություն են գնացել, այնտեղ ակցիա իրականացրել: Նշենք, որ ակցիայի մասնակիցների մեջ  են եղել երգիչ Արամոն, դերասանուհի Ելենա Բորիսենկոն եւ այլ դերասաններ: Եվ  իր հրաժարականի մասին որոշումը Արմեն Ամիրյանը հայտնել է հենց ցուցարարներին:




Լրահոս