Ինչպես են ՀՀԿ-ում նախապատրաստվել Փաշինյանի դեմ արշավին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 1-ին խորհրդարանում ԱԺ հատուկ նիստը բավական բուռն էր: Հանրապետական խմբակցության պատգամավորները մեկը մյուսին հերթ չտալով` հարցեր էին ուղղում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին` փորձելով հակասություններ գտնել տարբեր տարիներին նրա հայտարարությունների, գրած հոդվածների մեջ:

Բացի այդ` ՀՀԿ-ականները հանդես եկան ելույթներով, շատ դեպքերում՝ գռեհիկ տոնայնությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ում Փաշինյանի դեմ արշավին բավական մանրակրկիտ են նախապատրաստվել՝ պատգամավորներին, ըստ իրենց նախասիրությունների, բաժանել են ոլորտային հարցեր ու ելույթների թեզեր: ՀՀԿ-ականներից ոմանք առանձնահատուկ հաճույքով են համաձայնել իրենց ստորացուցիչ դերին` այդպես փորձելով եւս մեկ անգամ բարձրանալ կուսակցության վերնախավի աչքում:

Սակայն եղել են նաեւ պատգամավորներ, որոնք սկզբում չեն ցանկացել «պատվեր կատարել»՝ ելույթի կամ հարցի տեսքով: Սակայն ՀՀԿ-ականներին ստիպել են` ասելով՝ եթե պատգամավորական մանդատ են ստացել, ուրեմն «թիմի համար պարտավոր են աշխատել», եւ որ այլընտրանքը կուսակցության ներսում «դավաճանի» կամ «քցողի» պիտակն է:




Լրահոս