Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի թեկնածուի անունը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդըհանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների հետ: Քննարկվել են դատարանի նկատմամբ հանրային վստահության բարձրացման, դատարանի անկախության ամրապնդման, ողջամիտ ժամկետներում գործերի քննության ապահովման հետ կապված համալիր հարցեր:

Դատավորներին պարզաբանվել են նաև դատական իշխանության բոլոր մակարդակներում մշտադիտարկման համակարգի ներդրման, դատավորի անկախության տարբեր սպառնալիքների հաղթահարման, նրանց գործառութային, կառուցակարգային, նյութական ու սո¬ցիալական անկախության երաշխավորման հարցերի առնչությամբ Բարձրագույն դատական խորհրդի մոտեցումները, ինչպես նաև արդեն իսկ նախաձեռնված ու ծրագրված քայլերը:

Հանդիպումից հետո Բարձրագույն դատական խորհրդի նիստում գաղտնի քվեարկության արդյունքներովորոշվել է«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94 և130-րդ հոդվածների, 166-րդ հոդվածի 29, 31 և 32-րդ մասերի հիմքով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի թափուր պաշտոնում նշանակելու համար Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնել նույն դատարանի դատավոր Արսեն Սամվելի Մկրտչյանի թեկնածությունը:

Միաժամանակ, Բարձրագույն դատական խորհուրդը գաղտնի քվեարկության արդյունքներով որոշել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94, 127, 128, 129-րդ հոդվածների և 166-րդ հոդվածի 14-րդ մասի հիմքերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի թափուր տեղում նշանակելու համար Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մարգարյանի թեկնածությունը, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թափուր տեղերում նշանակելու համար՝  Տիգրան Սիմոնյանի և Արսեն Նիկողոսյանի թեկնածությունները:

Բարձրագուն դատական խորհրդի նիստում գաղտնի քվեարկության արդյունքներով ՀՀ վարչական դատարանի դատավորների թափուր տեղերը զբաղեցնելու համար օրենքով սահմանված կարգով առաջադրվածերկու թեկնածուները նշանակման ներկայացնելու համար չեն ստացելԽորհրդի անդամների ձայների կեսից ավելին:

ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս