ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է սպասվում «Երևան Սիթիի»` ցույցերին մասնակցած աշխատակիցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» նախաձեռնության ակցիաներին մասնակցում էին նաև «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի աշխատակիցները: Օրեր առաջ տեղեկություններ տարածվեցին, թե ցույցերին մասնակցած աշխատակիցները հեռացվելու են աշխատանքից, քանի որ առանց տնօրինության համաձայնության են այդպիսի որոշում կայացրել:

Մասնավորապես, խոսքը Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկա-Երևան Սիթի» սուպերմարկետի աշատակիցների մասին է: ArmLur.am-ն այսօր այցելեց սուպերմարկետ՝ ականատես լինելով, որ ցույցերին մասնակցած աշխատակիցները ևս այնտեղ էին: Մենք զրուցեցինք «Փակ շուկա-Երևան Սիթիի» տնօրեն Դավիթ Ազարյանի հետ, ով հերքեց, թե ցույցերին մասնակցած աշխատակիցների հանդեպ ճնշումներ են եղել:

ArmLur.am-ին հաջողվեց զրուցել նաև ցույցերին մասնակցած աշխատակիցներից երկուսի հետ, ովքեր պատճառաբանեցին, թե ինչու էին որոշել միանալ պայքարին:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս