Այսօր Մանկաբարձի համաշխարհային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 5-ին, իրենց մասնագիտական տոնն են նշում մանկաբարձները՝ մարդիկ, որոնք օգնում են մարդկանց լույս աշխարհ գալ: Մանկաբարձի միջազգային օրը (International Midwives’ Day) սկսել են նշել այն ժամանակ, երբ 1987 թվականին Մանկաբարձների միջազգային ասոցիացիան հանդես եկավ այդպիսի նախաձեռնությամբ: Իսկ ահա պաշտոնական կարգավիճակ այս օրը ձեռք է բերել 1992 թվականին:

Ամբողջ աշխարհում այս օրը տարբեր միջոցառումներ են անցկացվում: Կազմակերպվում են հանդիպումներ ու սեմինարները, անվճար կոնսուլտացիաներ, տրամադրվում են տեղեկություններ մանկաբարձների աշխատանքի մասին: Այս օրն անցկացվող գիտական միջոցառումներն էլ պատմում են մանկաբարձության ոլորտում առկա խնդիրների եւ նոր նվաճումների մասին:




Լրահոս