Ուղեւորափոխադրումների քանակը այս տարվա առաջին եռամսյակում նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ուղեւորափոխադրումների քանակը այս տարվա առաջին եռամսյակում նվազել է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։ Այսպես` հունվար-մարտ ամիսներին ուղեւորափոխադրումները, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 3.9 տոկոսով:

Անկումն արձանագրվել է ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների ոլորտում` 5.3 տոկոսով, տաքսիների ուղեւորափոխադրումները նվազել են 6.4 տոկոսով: Ինչպես հայտնի է` դրանք անմիջականորեն արտացոլում են երկրի ժողովրդագրական վիճակը: Չէ՞ որ պաշտոնական ավալներով` ամեն տարի ՀՀ-ից արտագաղթում է մոտ 40-50 հազար մարդ: Ակնհայտ է, որ նրանց բացակայությունն իր ազդեցությունն է ունեցել ուղեւորափոխադրումների ծավալների վրա:




Լրահոս