ԱՄՆ ռազմածովային ուժերը Ատլանտյան օվկիանոսում վերագործարկում են Երկրորդ նավատորմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարել են, որ կվերագործարկեն իրենց Երկրորդ նավատորմը, քանի որ Ռուսաստանն ավելի վճռական է դառնում, այս մասին տեղեկացնում է BBC-ն: Ռազմածովային գործողությունների ղեկավար Ադամ Ջոն Ռիչարդսոնն ասել է, որ նավատորմը, որը ցրվել էր 2011-ին, կվերահսկի ԱՄՆ-ի արևելյան ափն ու Հյուսիսատլանտյան օվկիանոսը:

Նա ասել է, որ տարվա սկզբին հրատարակված Ազգային պաշտպանության ծրագրից պարզ է դառնում, որ հզոր ուժի մրցակցության դարաշրջանը ետ է վերադարձել: Այդ ռազմավարությունը ստիպում է հակադրվել Ռուսաստանին և Չինաստանին: Նավատորմը նախկինում կազմացրվել էր ծախսերի խնայողության և կառուցվածքային պատճառներով:




Լրահոս